2023 թվականի օգոստոսի 4-ին և 11-ին Երևանի Արյունաբանական կենտրոնում մանկաբուժական և մեծահասակների բաժանմունքների բուժքույրերի համար անցկացվել են վերապատրաստումներ՝ սիրտ-թոքային վերակենդանացման հմտությունների և Հայմլիխի մանևրի վերաբերյալ։
Դասընթացի շրջանակներում վերապատրաստվել են 20 բուժքույրեր։ Դասընթացի վարող Մանուշ Հովհաննիսյանը թարմացրեց տեսական տեղեկատվությունը և խմբի հետ սիմուլյատորի վրա աշխատեց գործնական հմտությունների վրա:
Վերապատրաստումները կշարունակվեն հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում։
