«Նիկա» ենթակառուցվածքային զարգացման բարեգործական հիմնադրամ

Մենք ստեղծում ենք հնարավորություններ ենթակառուցվածքային ոչ առևտրային, բժշկական, մշակութային և կրթական նախագծերի զարգացման համար Հայաստանում

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր առաքելությունը

Զարգացնել Հայաստանի սոցիալական ոլորտը՝ համախմբելով ՀԿ-ները, բիզնեսը, հասարակությունը և պետությունը համակարգային փոփոխությունների համար:

Մեր տեսլականը

Համաշխարհային մակարդակի սոցիալական, կրթական, առողջապահական և մշակութային էկոհամակարգեր։

Մեր արժեքները

Գերազանցության ձգտում՝ տեղական ազդեցություն և կայուն աճ ապահովելու համար:

Մեր ծրագրերը

Մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք նպաստում են Հայաստանում հասարակական ոլորտի կայուն զարգացմանը։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են այն նախաձեռնությունները և փորձագիտական նախագծերը, որոնք զարգացնում են մասնագիտական միջավայրը և աջակցում կրթական, ռազմավարական ու մշակութային ծրագրերի աճին՝ արձագանքելով մարդկանց և ժամանակի իրական պահանջներին

ngo

ՀԿ-ների զարգացում

Մենք աջակցում ենք Հայաստանի հասարակական կազմակերպություններին դառնալ ավելի արդյունավետ, պրոֆեսիոնալ, թափանցիկ և կայուն։ Մեր նպատակն է նպաստել ոչ առևտրային ոլորտի զարգացմանը՝ կառավարման, ֆինանսների, հաշվետվողականության, ֆոնդահայթայթման, հաղորդակցության և ռազմավարական պլանավորման ուղղություններով։ Յուրաքանչյուր աջակցություն նպաստում է Հայաստանում ավելի ուժեղ, վստահելի և արդյունավետ հասարակական ոլորտի ձևավորմանը։

medical

Առողջապահություն

Մենք նպաստում ենք Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը՝ ներդնելով միջազգային փորձը և մասնագիտական չափանիշները։ Մեր նպատակն է բարձրացնել բժշկական օգնության հասանելիությունն ու որակը՝ առաջին օգնության դասընթացների, բուժանձնակազմի վերապատրաստման և դեռահասների անվտանգության կրթության միջոցով։ Յուրաքանչյուր աջակցություն օգնում է իրականացնել մատչելի ուսուցումներ և ձևավորել ավելի պատրաստված ու առողջ հասարակություն Հայաստանում։

educational

Կրթություն

Մենք աջակցում ենք Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը՝ ներդնելով ժամանակակից գիտելիք, նոր մեթոդներ և հավասար հնարավորություններ։ Մեր նպատակն է բարձրացնել կրթության որակն ու հասանելիությունը՝ լրացուցիչ կրթական ծրագրերի, STEM նախաձեռնությունների, ուսուցիչների վերապատրաստման և գործնական հմտությունների զարգացման միջոցով։ Յուրաքանչյուր աջակցություն օգնում է ստեղծել ավելի ուժեղ կրթական միջավայր և ներդրում է երեխաների, հասարակության ու Հայաստանի ապագայի մեջ։

culture

Մշակույթ

Մենք աջակցում ենք հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը՝ խթանելով ստեղծագործական նախաձեռնություններ, մշակութային նախագծեր։ Մեր նպատակն է ամրապնդել ազգային ինքնության փոխանցումը՝ աջակցելով ավանդական արվեստին, ժամանակակից ստեղծագործական գործընթացներին և Հայաստանի ու սփյուռքի մշակութային կապերին։ Յուրաքանչյուր աջակցություն նպաստում է հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանը Հայաստանում, սփյուռքում և միջազգային հարթակներում։

globus
hands
0 մլն AMD

Ներգրավվել է

Ինչո՞ւ ստեղծվեց հիմնադրամը

Ժամանակակից աշխարհն այնքան արագ է զարգանում, որ երբեմն մենք պարզապես չենք հասցնում քայլել դրան համընթաց: Աճում են քաղաքները, զարգանում է ենթակառուցվածքը, իսկ տեխնոլոգիական առաջընթացը թռիչքաձև քայլերով առաջ է գնում: Սոցիալական պատասխանատվությունը ժամանակակից հասարակության զարգացման կարևորագույն ուղղություններից է, սակայն Հայաստանում այն չի զարգանում այնքան արագ և արդյունավետ, որքան անհրաժեշտ է:

Մեր խնդիրն է զարգացնել Հայաստանի սոցիալական ոլորտը մինչև համաշխարհային մակարդակ, մեկ գաղափարի շուրջ համախմբել հասարակական կազմակերպությունները և սոցիալական ձեռնարկատիրության նախագծերը՝ պետության հետ համատեղ լուծելով սոցիալական խնդիրներն ու աջակցելով նրան: Մեր նպատակն է ձևավորել սոցիալապես պատասխանատու հասարակություն, վերացնել սոցիալական անհավասարությունը, բարձրացնել հանրային վստահությունը բարեգործության ոլորտի հանդեպ, ներդնել պատասխանատու սպառման տեխնոլոգիաներ և զարգացնել բարեգործության մշակույթը Հայաստանում:

AMD ներգրավվաց միջոցներ
0 մլն
Ավարտված նախագծեր
0
Ընթացիկ ծրագրեր
0
ՀԿ-ներ ստացել են աջակցություն
0 +

Նվիրաբերել

Դուք կարող եք աջակցել մեր աշխատանքին և նպաստել Հայաստանում նշանակալի սոցիալական փոփոխություններին

Պատկերասրահ

Լռացնել զևվը